Քվեստ «Գահերի խաղ»-ի երկրպագուների համար․ HBO-ի նոր նախագիծը

22:11   19 մարտի, 2019

HBO հեռուստաընկերությունը «Գահերի խաղ» սերիալի երկրպագուների համար քվեստ է թողարկել։ Այն հնարավոր է դիտել հատուկ կայքում։

Մասնակիցները որոշակի ժամանակահատվածում  պետք է բացահայտեն վեց գահ, որոնցից առաջինը թաքցված է անհայտ անտառում։ «Վեց գահ։ Վեց վայր։ Ո՞վ առաջինը կգտնի դրանք», - ասվում է թվիթերյան հաղորդագրության մեջ։

Մարտի 5-ին «Գահերի խաղ»-ի YouTube-ի պաշտոնական ալիքում կհայտնվի սերիալի եզրափակիչ մասի ամբողջական թրեյլերը։ Պրեմիերան պլանավորված է ապրիլի 14-ին։ Սերիալի ութերորդ եթերաշրջանը բաղկացած կլինի վեց սերիայից։

«Գահերի խաղը» սերիալը ստեղծվել է Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2011թ․-ի ապրիլի 17-ին։



© NEWS.am STYLE