«Միշտ ասա այն, ինչ զգում ես եւ արա այն, ինչ մտածում ես...»․ Լիա Զախարյան

18:43   19 մարտի, 2019

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որն ուղեկցվում է հետաքրքիր մեկնաբանությամբ։

Instagram-ում տեղադրված կադրում Լիա Զախարյանը երեկոյան կանաչ զգեստ է կրում։ «Ծանոթ ե՞ք արդյոք... Միշտ ասա այն, ինչ զգում ես եւ արա այն, ինչ մտածում ես: Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում քեզ քնած, ես քեզ պինդ կգրկեի եւ կաղոթեի Աստծուն, որ նա դարձներ ինձ քո խնամակալ-հրեշտակը: Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում՝ ինչպես ես դռնից դուրս գալիս, ես կգրկեի, կհամբուրեի քեզ եւ կկանչեի նորից, որպեսզի տայի քեզ ավելին… Եթե ես իմանայի, որ լսում եմ քո ձայնը վերջին անգամ, ես կձայնագրեի այն ամենը, ինչ դու կասես, որպեսզի լսեմ այն նորից եւ նորից, անընդհատ…Եթե ես իմանայի, որ սրանք վերջին վայրկյաններն են, որ ես տեսնում եմ քեզ, ես կասեի. «Ես սիրում եմ քեզ եւ չէի ենթադրում, ես`հիմարս, որ դու դա այսպես թե այնպես գիտես»,- գրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին հրապարակել էր 1 տարի առաջ արված լուսանկար։ Լիա Զախարյանը կարմիր բաճկոն էր կրում, որը համադրել էր սեւ զուգագուլպաների եւ երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին վառ դիմահարդարումը, խոշոր ականջօղերն ու արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE