«Ինքներս ենք ընտրում մեր ճանապարհը». Լիլիթ Բաբասյանի ոճային կերպարը

21:49   19 մարտի, 2019

Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել եւ հետեւորդներից հետաքրքրվել՝ արդյոք նրանք հավատո՞ւմ են ճակատագրին։

Լուսանկարում Լիլիթ Բաբասյանը սեւ կոստյում է կրում։ «Իսկ դուք հավատո՞ւմ եք ճակատագրին։ Օրինակ՝ ես երբեք չէի կարծում, թե դիետոլոգ կդառնամ։ Չէի մտածում, որ կապրեմ Երեւանում, որ 27 տարեկանում կմտածեմ 50-ի նման։ Կարծում եմ՝ ինքներս ենք ընտրում մեր ճանապարհը»,- լուսանկարը մակագրել է Լիլիթ Բաբասյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթը լուսանկար էր հրապարակել երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի հետ։ «Մենք միմյանց հասկանում ենք առանց խոսքերի։ Շահ չենք հետապնդում, ձեւականություններ չենք անում, չենք երդվում։ Կարողանում ենք ուրախանալ միմյանց հաջողություններով եւ կարողանում ենք տխրությունը նույնպես կիսել։ Եվ կարեւոր չէ, թե ով ինչ է ասում։ Մենք գիտենք, թե ով ենք մենք։ Ցանկանում եմ բոլորին ցանկանալ գտնել այն ընկերոջը , որը կասի ոչ թե այն, ինչ ուզում ես լսել, այլ ճշմարտությունը, կգնա եկեղեցի եւ մոմ կվառի քեզ համար։ Հնարավոր է ձեր ընկերոջը գտնեք վաղ տարիքում, մենք միմյանց գտել ենք՝ հեռացնելով ձեւականներին ու երկու երեսանիներին։ Վասիլին իմ հոգու քույրն է»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE