«Հայաստանցի, 40+, կայացած, ծախսող»․ Շպռոտը փնտրում է երազանքների տղամարդուն

22:37   19 մարտի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր  Instagram-ի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր գրառումներ է կատարել, որոնցում ասել է, թե ինչպիսի տղամարդու հետ կհանդիպի։

«Ես հանդիպում եմ միայն հայաստանցի, 40+, կայացած, սեփական բիզնես, տուն-տեղ դրած (դիվանին չքնող) ծախսող տղամարդու հետ․․․ Ոչ պարսկահայ, ոչ բեյրութահայ», - գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE