Ադրիանա Գալստյանի հեքիաթային կերպարը

23:43   19 մարտի, 2019

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը ներկայացել է եթերային կերպարում։

Մոդել-դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երիտասարդ գեղեցկուհին ներկայացել է հեքիաթային, եթերային կերպարում։ Նա կրում է բաց վարդագույն երկարափեշ զգեստ, մեղմ դիմահարդարմամբ է, իսկ նրա կերպարն ամբողջացնում է գլխազարդը։ Լուսանկարին կից Ադրիանան անգլերեն լեզվով գրել է․ «Նա անհավանական երազանքներ ուներ, հետեւում էր իր սրտին եւ ստեղծել էր իր սեփական հեքիաթը։ Բոլոր աղջիկներին, որոնք այլեւս չեն հավատում  հեքիաթներին կամ երջանիկ ավարտներին․ դուք եք ձեր պատմությունը գրողը։ Ուղղեք ձեր թագը, դուք եք այս թագավորության ղեկավարը եւ միայն դուք գիտեք, թե ինչպես կառավարել այն»։

Նշենք, որ ավելի վաղ Ադրիանան լուսանկար է հրապարակել, որում երիտասարդ մոդել-դերասանուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա կրում էր բաց վարդագույն սվիտեր։ Լուսանկարին կից Ադրիանան մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE