Հայտնի է Elite Model Look 2012-ի հայ հաղթողի անունը

11:46   30 հոկտեմբերի, 2012

Հայտնի են դարձել Հայաստանից եւ Վրաստանից այն մասնակիցների անունները, ովքեր այս երկրները պետք է ներկայացնեն Elite Model Look 2012 մրցույթի ավարտական փուլում. 16-ամյա Նելի Սայադյանը եւ 19-ամյա Լիկա Մեթրեւելին։

«Բոլոր մասնակիցները հրաշալի ժամանակ են անցկացրել Վրաստանում։ Նրանք ջանասիրաբար աշխատել են նախապատրաստական շաբաթվա ընթացքում։ Հեշտ չէր, սակայն բոլորն էլ մինչեւ վերջ աշխատեցին։ Եզրափակչին ամեն ինչ շատ խաղաղ անցավ. աղջիկներն իրար թիկունք եղան եւ շնորհավորեցին հաղթողներին», - հայտնեց մրցույթի քասթինգի կազմակերպիչ Իա Կիցմարաշվիլին։

Այսօր մեր մասնակիցները կվերադառնան Հայաստան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Elite Model Look 2012-ի երկրորդ ընտրական փուլը։ Մրցույթին մասնակցում էին 5 աղջիկ Հայաստանից եւ 15-ը՝ Վրաստանից։

Ավարտական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, Շանհայում։



© NEWS.am STYLE