Ինչո՞ւ են աղջիկները դավաճանում

21:12   23 մարտի, 2019

1. Հանուն կարիերայի

 Այդ դեպքում կարող է որոշակի օրերին զուտ գործնական սեքս լինել: Ղեկավարը աչք է դրել գեղեցկատես աշխատակցուհու վրա (ձեր ընկերուհու) եւ հրավիրում է ռեստորան: Ծաղիկներ, շամպայն, ակնարկներ: Կնոջ ընտրությունն է՝ հեռանալ կամ հաջողության հասնել անկողնու միջոցով:

2. Փողի եւ նվերների պատճառով

Աղջիկները սիրում են գեղեցիկ կյանքը, ձգտում են հարստության: Նա սիրում է ձեզ եւ ձեզնից հրաշալի վարդերի փունջ է սպասում: Դա նրա սիրելի ծաղիկն է, իսկ դուք նրան մեխակ եք նվիրում: Նա ցանկանում է արձակուրդն անցկացնել արտասահմանում, իսկ դուք նրան տանում եք գյուղ՝ ծնողների մոտ: Գուցե այդ գեղեցիկ կյանքը նրան ոչ մի արժեքավոր բան չի տալիս, բայց որոշ ժամանակ նրա ականկալիքներն արդարանում են:

3. Վրեժխնդրությունից

Վրեժը պետք է լինի սառը եւ հաշվարկված: Հենց այդպիսի վրեժ են ցանկանում լուծել աղջիկները: Եթե դուք նրան դավաճանել եք, մի սպասեք, որ նա կհասկանա, այլ պատրաստ եղեք վրեժխնդրության: Ձեզ հաճելի չէ՞: Իսկ կնո՞ջը:

4. Սեռական անբավարարության պատճառով

Հաճա՞խ եք ձեր զուգընկերուհուն հարցնում, թե ինչն է նրան հաճելի սեքսի ժամանակ, եւ քանի անգամ է նրան դա պետք ամսվա ընթացքում: Աղջիկները կարողանում են օրգազմ ձեւացնել, բայց դա ոչ մի կողմին հաճույք չի պատճառում: Սա դավաճանության լուրջ պատճառներից է: «Նա լավ է կյանքի համար, բայց սեքսում բանի պետք չէ»,- սրանք աղջկա խոսքերն են:

5. Ամեն ինչ զզվացրել է

Վատ բնավորությունը, ամեն ինչից կառչելը, աղջկան ներկայացվող բարձր պահանջները: Այս ամենը կարող է նպաստել դավաճանությանը: Նա «համբերության ծով» չէ, որ ամեն ինչ հանդուրժի: Եվ ահա գալիս է վերջը: Նա ուզում է, որ իրեն լսեն եւ իր պահանջները բավարարեն: Եվ եթե դա դուք չեք անի, կանի մեկ ուրիշը: Նա գեղեցիկ ու գրավիչ է: Դավաճանությունը չի նշանակում վատ սեքս: Պարզապես դուք բարդ մարդ եք՝ բազմաթիվ սկզբունքներով:

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE