Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ

21:12   25 մարտի, 2019

1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր: Այո, երբեմն նրանք ուժերի անկում են ունենում, տրամադրության բացակայություն, իսկական դեպրեսիա, բայց ընդհանուր առմամբ նման կանայք հավատում են ավելի լավին: 

2. Նրանք պատասխանատվություն են ստանձնում: Ավելի հեշտ է դրականորեն տրամադրված եւ երջանիկ լինել, երբ վստահ ես, որ ամեն ինչ քո վերահսկողության տակ է, որ դու ինքդ ես պատասխանատու կյանքիդ համար: Երբ մարդ ես փնտրում, որ մեղադրես քո անհաջողությունների համար, դա բոլորովին գրավիչ չէ, որովհետեւ այդպես դու բացասական լիցքեր ես ճառագում, որոնք ուրիշները ստիպված են իրենց վրա վերցնել: 

3. Նրանք ջանքեր են գործադրում երջանիկ լինելու համար:  Մագնիսական կինն իրեն հենց այնպես չի խաբում եւ համոզում, թե ամեն ինչ լավ է: Նա անում է ամեն հնարավորը, որպեսզի իրոք այդպես լինի: Չնայած, հանուն արդարության պետք է ասել, որ շատ բան կախված է նաեւ մոտեցումից եւ աշխարհայացքից, բայց այդ մասին արդեն խոսել ենք առաջին կետում: 

4. Նրանք ուրիշների մեջ լավն են տեսնում: Հարաբերություններն անհամեմատ ավելի բարդ են, երբ դու անընդհատ փորձում ես որեւէ վատ բան հայտնաբերել, բացահայտել նրա շահադիտական մտադրությունները եւ այլն: Եթե վստահ ես, որ ձեր միջեւ ամեն ինչ չի  կարող  ԱՅԴՔԱՆ լավ լինել, գիտե՞ս ինչ: Իրոք էլ չի լինի: 

Նույնիսկ եթե որեւէ վատ բան է լինում, ցանկալի կինը չի սկսում անմիջապես մեղավոր փնտրել, չի մտածում, որ տղամարդը դիտավորյալ է վատ բան արել, այլ տեղի ունեցողի օբյեկտիվ պատճառներ է փնտրում: 

5. Նրանց համար կարեւոր են անձնական աճն ու նպատակները: Երբեմն մարդիկ հուզվում են նրանից, որ իրենց իբր անհրաժեշտ է սեփական երազանքները զոհաբերել հանուն հարաբերությունների եւ ընտանիքի: Բայց դա շատ հեռու է ճշմարտությունից: Ուղղակի անհրաժեշտ է գտնել այնպիսի հարաբերություններ, որոնք կհամապատասխանեն ձեր երազանքներին, եւ այնպիսի մարդու, որը ձեզ միայն կաջակցի իրականացնել ձեր երազանքները:  Ձեր զուգընկերոջից բացի, ուրիշ որեւէ բանի հանդեպ կիրք ունենալն օգնում է հարաբերություններում: Այն ձեզ պաշտպանում է ձանձրույթից:  

6. Նրանք խնամում եւ հետեւում են իրենց։ Գուցե այնքան էլ պատշաճ եւ ճիշտ չէ այդպես ասելը, բայց մինչեւ ձեր մարմնում ձեզ վստահ չզգաք, մինչեւ չսիրեք այն, ցանկալի չեք լինի: Եվ որքան էլ չուզենանք նայել ճշմարտության աչքերին, ավելի լավ է` մեզ կարգի բերել եւ ճիշտ սնվել, քան գնալ ինքնագնահատականի բարձրացման թրեյնինգների: Դա չի նշանակում, թե մենք պիտի թոփ-մոդելի նման իդեալական լինենք, բայց պիտի ջանանք սեփական հնարավորությունների սահմաններում հնարավորինս լավ տեսք ունենալ:  

Աղբյուրը՝  Soulpost



© NEWS.am STYLE