ՄԱՐՏԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   22 մարտի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերին սիրելիների հետ անմոռանալի երեկո անցկացնելու հնարավորություն կընձեռվի: Իրավիճակը կզարգանա նրանց օգտին, իսկ աստղերը Խոյերին զուգընկերների աչքերում հատուկ հմայք կհաղորդեն: Խոյերը միայն կարող են հզորացնել իրենց շուրջը տիրող ռոմանտիկ մթնոլորտը բոլոր մատչելի եղանակներով: Եթե եղանակը թույլ տա, Խոյերն իրենց ընտրյալների հետ միասին կարող են զննել աստղերը կամ զբոսնել լուսնի լույսի տակ: Ամենայն դեպս, երեկոն կարելի է կազմակերպել նաեւ տանը՝ ուտելիքն ու մոմերը տեղավորելով գորգին:

ՑԼԵՐ

Նույնիսկ եթե այսօր Ցլերը մանրմասնորեն մշակել իրենց այսօրվա ծրագիրը, նրանք պետք է պատրաստ լինեն ցանկացած անակնկալների: Երկար սպասված ժամադրությունը կարող է հիասթափեցնել, սակայն փոխարենը ճակատագիրը Ցլերի համար այսօր բազում անակնալներ է պատրաստել, այդ թվում նաեւ ռոմանտիկ ծանոթություններ նրանց հետ, ում նրանք կհամակրեն: Եվ միայն Ցլերը պետք է որոշեն, թե ինչպես վարվել այդ ծանոթության հետ հետագայում: Հնարավոր է, որ Ցլերը ցանկանում են իրենց զուգընկերների խանդը առաջացնել հարաբերություններին նախկին սերն ու կիրքը հաղորդելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակները բարդ ընտրության առջեւ կանգ կառնեն.սպասել, թե երբ նրանց սիրելիները երկար սպասված քայլին կդիմեն, թե նախաձեռնել: Իրավիճակը կարող է վերաբերվել ցանկացած հարցերի՝ սիրո խոստովանությունից սկսած, առօրյա մանրուքներով ավարտած: Աստղերը հուշում են, որ ստանձնելով նախաձեռնողի դերը՝ այսօր Երկվորյակները չեն սխալվի. գործերը դյուրին կլուծվեն, փոխադարձ բավարարվածության զգացումով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները, սիրելիների հետ ներդաշնակության հասնելու համար ստիպված կլինեն որոշ փոփոխություններ կատարել իրենց մեջ: Հարաբերություններում նրանք սիրում են լարված կրքե՞ր, դրամատիկ զարգացումնե՞ր, անսպասելի պոռթկումնե՞ր: Անշուշտ, նրանց ընտրյալները նույնպես, այլապես նրանք միասին չէին լինի: Սակայն այսօր Խեցգետինները պետք է աշխատեն զսպել իրենց եւ մի փոքր հանգստանալ: Հանգստացե'ք բուռն զգացմունքներից եւ ժամանակ տվեք նաեւ Ձեր զուգընկերներին, այլապես նրանց խեղճ նյարդերը պարզապես չեն դիմանա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծներին հնարավորություն կընձեռվի ընտրել սրտի այն թեկնածուին, ով իրոք թանկ է նրանց համար: Այդ ընտրությունը կատարելու համար Առյուծները պետք է միացնեն իրենց բոլոր զգայարանները, գումարած վեցերորդը՝ կանխագուշակելու ունակությունը: Պատկերացրեք, որ Դուք տեղափոխվել եք մեկ շաբաթ, ամիս կամ տարի անց: Ու՞մն եք տեսնում Ձեր կողքին: Գուցե, դա մի անծանո՞թ է: Իսկ գուցե այդ նա է, ում մասին Դուք վերջին հերթի՞ն կմտածեիք: Այսօր Առյուծների ինտուիցիան եւ կանխագուշակելու ունակությունը բարձր մակարդակի վրա են լինելու, այնպես որ նմանատիպ «ոչ գիտական» փորձարկումները կարող են տալ հիանալի արդյունքներ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերը կարող են հիանալի ռոմանտիկ երեկո անցկացնել իրենց զուգընկերների հետ, միայն եթե կարողանան ազատվել բարդույթներից եւ ազատ արձակել իրենց բուռն երեւակայությունը: Արժե, որպեսզի նրանք զրուցեն իրենց ընտրյալների հետ ամենաանձնական թեմաների շուրջ եւ փորձեն ի կատար ածել իրենց երազանքները: Այդ հիանալի փորձարկումները Կույսերի առջեւ կրքով եւ նուրբ հաճույքներով լի մի ողջ աշխարհ կբացեն:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրո հարցում բանաստեղծության փոխարեն Կշեռքները կնախընտրեն արձակը, իսկ ռոմանտիկ տառապանքների փոխարեն՝ համարձակությունը: Կշեռքների զուգընկերները պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը.չէ՞ որ նրանց համար այսօրվա օրը հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու լավ հնարավորություն է: Իսկ եթե Կշեռքները դեռեւս միայնակ են, բացառված չէ, որ հենց այսօր նրանք կհանդիպեն նրանց, ում հետ հարաբերությունները բուռն ընթացք կստանան: Նույնիսկ եթե Կշեռքները երկար եւ քնքուշ սիրահետումներ են սիրում, նրանք կարող են դավաճանել իրենց սկզբունքներին՝ ձգտելով հնարավորինս արագ զգալ իրենց շրթերին նրանց համբույրը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը կոչ են անում Կարիճներին խաղի եւ կոկետության մասնիկներ հաղորդել իրելիների հետ իրենց հարաբերություններին: Անշուշտ, սերը հիանալի ուտեստ է, սակայն երբեմն այն սուր համեմունքների կարիք է զգում: Թող որ այսօր ե'ւ ժամադրության ժամանակ, ե'ւ նրանց սեղանին ամեն ինչ սովորականից ավելի սուր լինի: Կարիճները այսօր կարող են անկանխատեսելի վարք որդեգրել, սիրաբանել եւ զուգընկերներին ստիպել խանդել: Այդ սուր զգացողությունները նրանց հարաբերություններին կրակ եւ կիրք կհաղորդեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորները կարող են սովորականից ավելի ագրեսիվ տրամադրված լինեն: Գուցե, դա այնքան էլ վատ չէ աշխատավայրում, սակայն սիրո հարցում շատ խնդիրների աղբյուր կդառնա: Դժվար թե սիրելիները համբերատարությամբ տանեն Աղեղնավորների նկատողությունները.ըստ երեւույթին, նրանք կփորձեն հակաճառել, եւ ողջ օրվա ընթացքում նրանք պարզելու են, թե ով է իրավացի եւ ով է մեղավոր: Այսպիսի իրավիճակից խուսափելու համար Աղեղնավորները պետք է փորձեն դիվանագետ լինել, այսինքն, ոչ չտանջել սիրելիներին փշի պատճառով՝ առանց նկատելու գերանը սեփական աչքի մեջ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Այծեղջյուրներին քննարկել սիրելիների հետ համատեղ հանգստին վերաբերվող իրենց ծրագրերը: Դադարե'ք երազել, ժամանակն է գործել: Այծեղջյուրներին այսօր անհրաժեշտ է նստել եւ ընտրյալների հետ կոնկրետ հարցեր քննարկել.որտեղ ուղեւորվել եւ որքան գումար է հարկավոր այդ նպատակը ի կատար ածելու համար: Իսկ եթե Այծեղջյուրները բավականաչափ հնարավորություն ունեն ռոմանտիկ ճանապարհորդություն կատարելու համար.արդյոք պե՞տք է այն հետաձգել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսները ստիպված կլինեն իրագործել անձնական կյանքում վաղուց հասունացած փոփոխությունները: Եթե նրանք արդեն որոշել են, որ ուղղությամբ շարժվել եւ համոզված են, թե ինչ է հարկավոր ձեռնարկել այդ նպատակով, ապա հասունացել է գործելու պահը: Դժվար թե Ջրհոսների սիրելիները համաձայնություն տան նրանց բոլոր քայլերին, ահա թե ինչու այսօր լավագույն ռազմավարությունը մտադրությունները աստիճանաբար իրագործելն է: Ջրհոսների այսօրվա նշանաբանը հետեւյալն է. «Ամեն մեծ բան փոքրից է սկիզբ առնում»:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրո եւ հարաբերությունների հարցում Ձկները արկածախնդիր վարք կորդեգրեն: Անշուշտ, խիզախության շնորհիվ կարելի է քաղաքներ գրավել, սակայն միշտ չէ, որ այդ օրենքը գործում է.այսօր այսպիսի արդյունքը երաշխավորված չէ: ԱՍտղերը խորհուրդ են տալիս Ձկներին զինվել իրենց ողջ սիրային փորձով անցյալում գործած սխալներից խուսափելու համար: Միայն դեպի անցյալը հայացք նետելով՝ նրանք կարող են առաջ շարժվել:



© NEWS.am STYLE