ՄԱՐՏԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   25 մարտի, 2019

ԽՈՅԵՐ

Հանդարտ օր է ձեզ սպասվում: Ընտանիքի անդամները ավելորդ խնդիրներ չեն ստեղծի ձեզ համար, իսկ ընկերները կուրախացնեն ձեզ՝ հրավիրելով երեկույթի։

ՑԼԵՐ

Այսօր սիրելի աձնավորությունը կբացի ձեր աչքերը եւ դրա համար կցանկանաք ամուր գրկել ու համբուրել նրան: Մի զսպեք ձեզ, ջերմ համբուրեք սիրելիին: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Բավականին թեթեւ եւ ուրախ օր է սպասվում Երկվորյակներին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ զգալու եք իսկական հերոս, որը հանուն սիրո պատրաստ է անել հնարավոր եւ անհնարին ամեն ինչ: Իսկ այն, որ դուք գտել եք ձեր սիրուն, կասկած չկա, հատկապես այսօրվա սխրանքից հետո:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Իրականում դուք ավելի բարդ իրավիճակում եք հայտնվել, քան կարծում եք: Հավանաբար ինքներդ չեք գիտակցում, թե ինչ խնդիրների առաջ կկանգնեք ձեր հետաքրքրասիրության պատճառով: Փորձեք զսպել ու ղեկավարել ձեզ, որպեսզի իրադրության տերը դուք լինեք:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը հուշում են, որ Կույսերին հաջողակ օր է սպասվում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման հարցում: Նրանք այսօր հանգիստ չեն թողնի ձեզ: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Անկեղծորեն պատասխանեք՝ ե՞րբ եք վերջին անգամ հետաքրքիր գիրք կարդացել:  Չե՞ք հիշում: Աստղերը հուշում են ընթերցանության օր հայտարարել եւ հիանալի օրինակ լինել սիրելիի ու երեխաների համար:  

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս կահույքի տեղափոխություն անել տանը: Այս հարցում խնդրեք ընկերների օգնությունը: Իսկ գործն ավարտելուց հետո միասին զվարճանալու եւ երեկույթ կազմակերպելու միտքը բոլորի հավանությանը կարժանանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր մոռացեք ձեր տրամաբանության մասին եւ հետեւեք սիրելիի ամեն խոսքին: Դուք նրա ձեռքում ասես խաղալիք կլինեք, բայց դրանից հետո կհասկանաք՝ արդյոք ճիշտ ընտրություն եք կատարել եւ վստահելի մեկն է ձեր կողքին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սիրելի էակը ձեզ կվերաբերի այնպես, ինչպես իր ծնողներին: Նույնիսկ եթե այժմ նա ձեզ հարգանքով է վերաբերում, տարիներ անց դառնալու եք նրա նյարդային լարված վիճակի պատճառը: Ուստի, այսօր հետեւեք, թե ինչպես է նա վարվում իր հարազատների հետ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ակտիվ մասնակցություն պետք է ունենաք ձեր սիրելի էակի կյանքում: Կարեւորը, որ օրը չավարտվի տարաձայնություններով եւ դավաճանության մեջ մեղադրանքներով: 

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությանը դժվար կլինի բացատրել, թե ինչ եք զգում իրականում: Բարդ է ասել, թե ինչպիսին կլինի նրա արձագանքը, հետեւաբար րոպեական, դրական պատասխան մի ակնկալեք: 



© NEWS.am STYLE