«Աղջիկը կտանջվի դրա պատճառով». Քեոսայանը երեխայի սեռի մասին տեղեկությունը մեկնաբանել է անեկդոտով

11:13   20 մարտի, 2019

Ռուսաստանում հայտնի ռեժիսոր Տրգրան Քեոսայանի եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքում համալրում է սպասվում. զույգը սպասում է երրորդ երեխաներին։ Տիգրան Քեոսայանը յուրօրինակ կերպարով է մեկնաբանել ընտանիքի համալրման տեղեկությունը։ Երեխայի սեռի վերաբերյալ հարցին ի պատասխան ռեժիսորը խորհրդային զավեշտ է հիշել։

«Կինդ երեկ երեխա է լույս աշխարհ բերել։ Ի՞նչ անուն եք տվել նրան։

- Ավթանդիլ։

- Հրաշալի անուն է։

- Միայն թե աղջիկը կտանջվի դրա պատճառով»,- դաշնային լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Քեոսայանը։

Ռեժիորը խոստովանել է, որ դեռեւս չգիտեն երեխայի սեռը եւ չեն պատրաստվում պարզել մինչ նրա լույս աշխարհ գալը։ «Դեռեւս չենք պատրաստվում իմանալ։ Լույս աշխարհ կգա նա, ում Աստված է ուղարկել։ Ինչո՞ւ է հարկավոր մտածել այդ մասին։ Դա մեղք է»,- ասել է նա։

Լուսանկարները՝ Комсомольская правда, РИА Новости



© NEWS.am STYLE