Իրինա Շեյքն ընկերուհուն շնորհավորել է լուսանկարով, որում նրանք մերկ են

12:13   20 մարտի, 2019

Ռուս մոդել Իրինա Շեյքն ընկերուհուն շնորհավորել է Instagram-ում համարձակ հրապարակմամբ։ Բրեդլի Քուփերի կինը թոփլես լուսանկարվել է ընկերուհու եւ կոլեգայի՝ Աննա Վյալիցինայի հետ։ Նրանք գրկախառնված են՝ միմյանց մարմինների մերկ հատվածները ծածկելու համար։

Մոդելների մարմիններն ու մազերը թաց են։ «Ծնունդդ շնորհավոր, սիրելիս»,- լուսանկարը մակագրել է Շեյքը։ Երկրպագուներին հիացրել է երկու գեղեցկուհիների համատեղ լուսանկարը։

Իրինան եւ Աննան վաղուց ընկերական հարաբերություններ ունի։ Հայրենակիցները ծանոթացնել են ԱՄՆ-ում՝ Victoria’s Secret ապրանքանիշի ցուցադրությունների ընթացքում։ 2008թ.-ին նրանք լողազգեստով լուսանկարկվել են Sports Illustrated ամսագրի համար Սանկտ Պետերբուրգի տեսարժան վայրերի ֆոնին։



© NEWS.am STYLE