«-4 կգ». Մարիամ Ալեքսանյանի հմայիչ լուսանկարը

10:59   20 մարտի, 2019

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով իր գրավիչ կերպարը։

Դերասանուհին սելֆի է տեղադրել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո ջնջվում է։ Մարիամ Ալեքսանյանը սպիտակ զգեստ է կրում, իսկ նրա կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր։ «- 4 կգ»,- լուսանկարը մեկնաբանել է դերասանուհին։

Ավելի վաղ Մարիամ Ալեքսանյանը լուսանկար էր հրապարակել սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր, իսկ մեկնաբանություններում դերասանուհին հայտարարել էր, որ երջանիկ է։ «Չգիտեմ՝ երջանկությունը ինչ բառերով ու ինչ գույներով են նկարագրում, բայց հիմա երջանիկ եմ։ Հ.Գ Մեկը կա, լարված ֆիլմ է դիտում»,- լուսանկարը մակագրել էր Մարիամը։



© NEWS.am STYLE