Նաչալովայի ընկերը պատմել է երգչուհու օնկոլոգիական հիվանդության մասին

14:01   20 մարտի, 2019

Հեռուստահաղորդավար Եգոր Իվաշենկոն, ով Յուլյա Նաչալովայի թիմում է եղել «Один в один» նախագծի ընթացքում, պատմել է, որ երգչուհին մահվանից կարճ ժամանակ առաջ խոստովանել է եւս մեկ սարսափելի հիվանդության մասին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Հաղորդավարի խոսքով՝ իրենք ընկերացել են նախագծի ընթացքում, եւ Նաչալովան պատմել է, որ կարողացել է հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունը։ Երգչուհին խոստովանել է, որ իր մոտ լիմֆոմա է ախտորոշվել։ Հիվանդությունը հայտնաբերվել է վաղ շրջանում, եւ երգչուհին կարողացել է հաղթահարել այն։

Իվաշենկոն պատմել է, որ երգչուհին կարծես կանխազգացել է մոտալուտ մահը, սակայն կյանքի դժվարությունների մասին միշտ ժպիտով եւ մանկական անմիջականությամբ է խոսել։ «Կարծում եմ՝ նա ամբողջությամբ չէր հասկանում իրավիճակի լրջությունը»,- նշել է նա։

Հեռուստահաղորդավարը ենթադրել է, որ Նաչալովայի իմունիտետը կարող էր թուլանալ քիմիաթերապիայի պատճառով։



© NEWS.am STYLE