Վիկտորյա Բեքհեմը ցուցադրության ընթացքում հանել է ներքնազգեստն ու տվել մոդելին

15:47   20 մարտի, 2019

Բրիտանացի երգչուհի եւ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը պատմել է հետաքրքիր միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Լոնդոնում նորաձեւության շաբաթվա ընթացքում՝ իր ցուցադրության ժամանակ։ Դեւիդ Բեքհեմի կինն իր ապրանքանիշի շոուի ընթացքում հանել է ներքնազգեստն ու տվել մոդելներից մեկին։ Այս մասին հայտնի է դարձել նրա YouTube-ի ալիքից։

Դիզայները Tate Britain թանգարանում ներկայացրել է 2019թ.-ի աշուն-ձմեռ հավաքածուն։ Հոլովակի կադրերում երեւում է՝ ինչպես է Բեքհեմն ուղղում շապիկն՝ ասելով. «Ես ստիպված էի կրծկալս տալ աղջիկներից մեկին»։

Վիկտորյա Բեքհեմն իր ապրանքանիշը հիմնել է 2008թ.-ին։ Մոդելյերի դերում նա առաջին անգամ Նորաձեւության շաբաթին մասնակցել Նյու Յորքում 2011թ.-ին։ Նույն թվականի նոյեմբերին Victoria Beckham ապրանքանիշը լավագույնն է ճանաչվել British Fashion Awards մրցանակաբաշխության ընթացքում։ Բացի հիմնական հավաքածուից՝ ընկերությունը թողարկում է նաեւ ջինսե հագուստ, աքսեսուարներ եւ օծանելիք։

Լուսանկարները՝ Fortune



© NEWS.am STYLE