Մարինկա Խաչատրյանի արեւոտ լուսանկարը

11:55   20 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է նոր լուսանկարով։

Դերասանուհին արեւոտ լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող Մարինկա Խաչատրյանը ջինսե տաբատ եւ բաճկոն է կրում, որոնք համադրել է սպորտային կոշիկների հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մարինկան լուսանկար էր հրապարակել սիրելիի հետ։ Նա կադրը չէր մեկնաբանել, միայն սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել։



© NEWS.am STYLE