Լետիցիա թագուհին փայլել է կիսաթափանցիկ վառ զգեստով

12:45   20 մարտի, 2019

Իսպանիայի Լետիցիա թագուհին հրաշալի տեսք է ունեցել մշակույթի ոլորտում ազգային մրցանակաբաշխության հանձնման ընթացքում։ Մադրիդում կայացած միջոցառման համար երկրի առաջին տիկինն ընտրել է Intropia ապրանքանիշի վառ զգեստը։

46-ամյա թագուհին միջոցառմանը մասնակցել է ամուսնու՝ Ֆելիպե Վեցերորդի հետ։ Վերջինս կոստյում էր կրում եւ սպիտակ վերնաշապիկ, ինչպես նաեւ կապույտ եւ կարմիր գույնի փողկապ, որը համապատասխանում էր կնոջ զգեստի հետ։ Լետիցիան կերպարն ամբողջացրել է մուգ բարձրակրունկերով եւ խոշոր աքսեսուարներով։

Լուսանկարները՝ EPA



© NEWS.am STYLE