«Հալեցնում ենք ձմեռային քաշը». VARDA-ն գայթակղիչ հոլովակ է տեղադրել մարզման ընթացքից  

13:49   20 մարտի, 2019

Երգչուհի եւ պարուհի VARDA-ն շարունակում է պայքարել քաշի դեմ։ Նա մարզասրահում արված նոր հոլովակ է հրապարակել իր միկրոլոգում եւ հետեւորդներին հարց ուղղել, թե նրանցից ով որքան է գիրացել ձմռան ընթացքում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от (@varda_varda)

Հմայիչ VARDA-ն սպորտային կոստյում է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Պարուհին այն համադրել է վառ կարմիր սպորտային կոշիկների հետ։ «Հալեցնում ենք ձմեռային քաշը։ Ես այժմ 59.8 կիլոգրամ եմ։ Ով որքա՞ն է գիրացել ձմռան ընթացքում»,- հոլովակը մեկնաբանել է VARDA-ն։  

Հիշեցնենք՝ նա ավելի վաղ մանկության տարիներին արված լուսանկար էր հրապարակել ու նշել, որ այդ շրջանում մարզվել է «Առլեքին» ստուդիայում։ «Վերջրես ես տեսահոլովակ էի հրապարել, որը շատերին էր հուզել։ Ես, ծաղիկները ձեռիքս, քայլում էի դեպի սիրելի մարզիչս։ Այս լուսանկարն արվել է այն շրջանում, երբ ես մարզվում էի «Առլեքին» ստուդիայում Գալինա Ֆյոդորովնայի մոտ։ Ցավոք սրտի, այդ շրջանի լուսանկաներ չեն պահպանվել ինձ մոտ։ Որքան ես ուրախացա՝ երբ ինձ ուղարկեցին այս լուսանկարը։ Ի՞նչ եք կարծում՝ քանի տարեկան եմ լուսանկարում»,- գրել է VARDA-ն ՝ օգտագործելով VARDA-ն չի փոխվել հեշթեգը։



© NEWS.am STYLE