«Քանի դեռ պատրաստ չեմ, այդ հրաշքն ինձ հետ տեղի չի ունենա...». Եվա Ռիվասի լողազգեստով լուսանկարը  

17:49   20 մարտի, 2019

Երգչուհի Եվա Ռիվասը լողազգեստով լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում եւ հետաքրքիր մեկնաբանել այն։

Ռիվասը ջերմ կադրը հրապարակել է իր միկրոբլոգում։ Նա կարմիր լողազգեստ է կրում, որը համադրել է կապույտ վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Այսօր հրաշալի երազ եմ տեսել։ Որքան երջանիկ եմ արթնացել՝ քնի ընթացքում ապրելով զգացմունքները, որոնք դեռեւս երբեք չեմ զգացել։ Եվ որքան ես վշատացա՝ հասկանալով, որ դա ընդամենը երազ էր:

Հետո ես մտածեցի՝ արդյոք պատրաստ եմ նրան, որ դա տեղի ունենա իմ կյանքում։ ...Եվ հասկացա , որ ոչ հոգեպես, որ ֆիզիկապես պատրաստ չեմ եւ քանի դեռ պատրաստ չեմ, այդ հրաշքն ինձ հետ տեղի չի ունենա։ Այդ պատճառով որոշեցի հենց այսօր սկսել պատրաստվել բոլոր ոլորտներում։ Ի՞նչ եք կարծում՝ ինչի մասին է խոսքը»,- գրել է Ռիվասը։



© NEWS.am STYLE