«Հեքիաթային ծաղիկներ են կակաչը եւ երիցուկը». Լուսինե Թովմասյանի գարնանային կերպարը

18:45   20 մարտի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել իր ոճային կերպարը։

Լուսանկարը տեղադրվել է Լուսինեի միկրոբլոգում։ Նա կաշվե տաբատ է կրում, որը համադրել է վարդագույն վերարկուի եւ նույն երանգի սպորտային կոշիկների հետ։ «Հեքիաթային ծաղիկներ են կակաչը եւ երիցուկը։ Ո՞րն է ձեր սիրելի ծաղիկը»,- մեկնաբանություններում գրել է նա։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ գեղեցկուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր նրա դուստրը՝ փոքրիկ Արիանան։ Փոքրիկը թագ էր կրում։ Լուսինեն քնքուշ կադրը մեկնաբանել էր հետեւյալ գրառմամբ․ «Լրիվ դերի մեջ է»։ 



© NEWS.am STYLE