Դեբյուտ կինոյում. Քարդի Բին նկարահանվում է ստրիպտիզ պարուհիների մասին ֆիլմում

18:11   20 մարտի, 2019

Քարդի Բին դանդաղ, բայց վստահորեն գրավում է ամբողջ մոլորակը։ Շուտով նա կարող է նույնիսկ աստղային Օլիմպոսում մթագնել Քարդաշյան ընտանիքին։ «Գրեմմի» լավագույն ալբոմի համար, սեփական չիփսեր, համագործակցություն Fashion Nova-ի հետ, իսկ այժմ... սկանդալային ռեփ կատարողը նկարահանվում է ֆիլմում։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

Քարդի Բին նույն ֆիլմում կհայտնվի Ջենիֆեր Լոպեսի, Լիլի Ռեյնհարթի եւ Կոնստանս Վուի հետ։ Ֆիլմը պատմում է Նյու Յորքի ստրիպտիզ պարուհիների իրական պատմությունը, ովքեր խաբել են մարդկանց։

Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսի սիրելին համացանցում տարածել էր տեսահոլովակը, որում երգչուհին պարում է ձողի վրա՝ յուրացնելով տեխնիկան այս ֆիլմում նկարահանվելու համար։



© NEWS.am STYLE