«Ռեյխստագի պատմական շենքում». Նաիրա Զոհրաբյանը՝ ոճային զգեստով

16:49   20 մարտի, 2019

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ ցուցադրելով իր ոճային կերպարը։

Նաիրա Զոհրաբյանը որոշել է ներկայանալ միջին երկարության բաց գույնի զգեստով։ Կերպարն ամբողջացրել են սեւ կոշիկները, թեւնոցը եւ մուգ շրթներկը։ «Ռեյխստագի պատմական շենքում։ Թիկունքումս 1945 թվի մայիսյան գրառումներն են»,- հրապարակումը մեկնաբանել է Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը գրառում էր արել Facebook-ում՝ ցուցադրելով նաեւ շքեղ զգեստը, որը համադրել էր վառ դիմահարդարման հետ։ «Ես ինձ վաղուց եմ ասել՝ աղջիկ ջան, ուշքի արի։ Ես երբեք չեմ սիրել Մարտի 8-ը, սակայն կանանց երեք խորհուրդ կտամ։ Բացառեք ձեր կյանքից երեք «չ», եւ դուք կզգաք, որ երջանիկ ու ներդաշնակ եք։ Առաջին «չ»-ն` չվախենալ, երկրորդ «չ»-ն` չնախանձել եւ երրորդ «չ»-ն` չափսոսալ անցյալի համար ու անցյալից քեզ հետ վերցնել միայն լավ հիշողություններն ու բարի էմոցիաները։ Ինձ դա հաջողվել է։ Որովհետեւ ես շատ վաղուց եմ ինձ ասել` աղջիկ ջան, ուշքի արի»,- գրել էր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա ձեռքին ամերիկացի գրող, բլոգեր Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքն էր։



© NEWS.am STYLE