Յուլյա Նաչալովայի նախկին սիրելիին կոչ են անում մոռանալ 20 մլն ռուբլի պարտքի մասին

23:13   20 մարտի, 2019

Յուլյա Նաչալովայի նախկին սիրելին՝ հոկեյիստ Ալեքսանդր Ֆրոլովը, երգչուհուն մահվանից կարճ ժամանակ առաջ նրա դեմ դատական հայց էր ներկայացրել։ Տղամարդը հայտարարել էր, որ երբ Յուլյայի հետ հարաբերությունները դեռ շարունակվում էին, ինքը ցանկացել է գնել երգչուհուն բնակարանի մի մասը եւ 20 մլն ռուբլի վճարել, սակայն կարճ ժամանակ անց իրենք բաժանվել են։

Նաչալովան գումարի դիմաց խոստացել էր բնակարանի կեսը, որն իրեն մնացել էր երկրորդ ամուսնուց։ Երգչուհու մահվանից հետո պարտքը կարող է անցնել նրա 12-ամյա դստերը՝ Վերային, ում հայրը ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինն է։

«Пусть говорят» շոուի ընթացքում, որը նվիրված էր Յուլյա Նաչալովային, արտիստի PR տնօրեն Աննա Իսաեւան Ֆրոլովին դիմել է դատական քաշքշուքը դադարեցնելու խնդրանքով։ Նա նշել է, որ սպորտսմենը Յուլյայի պաշտոնական ամուսինը չի եղել։ «Չգիտես՝ ինչու նրան բոլորը ամուսին են անվանում։ Տարօրինակ է։ Եթե այս իրավիճակում Սաշան ոչ մի կոնկրետ որոշում չի կայացնի եւ տղամարդու պես չվարվի, ես կզարմանամ»,- ասել է Աննան։

Փաստաբան Պավել Աստախովը «ТВЦ»-ին պարզաբանել է, որ Յուլյայի պարտքերը համար պատասխանատվություն է կրելու ոչ միայն նրա դուստրը, այլեւ ծնողները։ Նրա խոսքով՝ նրանք առաջին ժառանգորդներն են։



© NEWS.am STYLE