«Խնդրիր Աստծուց ուժ եւ իմաստություն, որպեսզի ասես այն, ինչ զգում ես». Լիա Զախարյանի գրավիչ կերպարը

19:51   20 մարտի, 2019

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որի մեկնաբանություններում կոչ է արել Աստծուց ուժ եւ իմաստություն խնդրել՝ ասելու համար այն, ինչ զգում ես:

Դերասանուհին մուգ կանաչ գույնի երեկոյան զգեստ է կրում։  «Այսօր «երջանկության» միջազգային օրն է։ Խրախուսիր քեզ մոտ մարդկանց, շշնջա նրանց ականջին, թե որքան են նրանք քեզ պետք, սիրիր նրանց եւ խնամքով վարվիր նրանց հետ, գտիր ժամանակ քեզ համար, որ ասես`«ցավում եմ», «կներես», «խնդրեմ» եւ «շնորհակալ եմ» եւ մնացած բոլոր սեր արտահայտող բառերը, որոնք դու գիտես: Ոչ ոք չի հիշի քեզ քո մտքերի համար: Խնդրիր Աստծուց ուժ եւ իմաստություն, որպեսզի ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր քո ընկերներին, թե ինքան կարեւոր են նրանք քեզ համար: Եթե դու չասես դա այսօր, վաղը կլինի այնպիսին` ինչպիսին, որ երեկ: Եվ եթե դու դա չանես երբեք, ոչինչ իմաստ չի ունենա»,- սոցիալական ցանցում արված հրապարակումը մեկնաբանել է Լիա Զախարյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին 1 տարի առաջ արված լուսանկար էր հրապարակել։ Լիա Զախարյանը կարմիր բաճկոն էր կրում, որը համադրել էր սեւ զուգագուլպաների եւ երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին վառ դիմահարդարումը, խոշոր ականջօղերն ու արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE