Կապիտան Մարվելը լեսբի՞ է

14:16   21 մարտի, 2019

Դերասանուհի Բրի Լարսոնը, ով մարմնավորում Կապիտան Մարվելի կերպարը համանուն ֆիլմում, թեժացրել է իր հերոսի՝ հոմոսեքսուալ լինելու մասին լուրերը՝ Twitter-ի էջում հրապարակելով Բեւ Ջոնսոն անունով նկարչուհու նկարը։

Դրանում պատկերված է Կապիտան Մարվելը, ով գրկել է ֆիլմի մեկ այլ հերոսուհու՝ Վալկիրիային։ Մեկնաբանություններում հետեւորդները նկատել են, որ իրենց այդպես դրսեւորում են միայն սիրահարները, եւ լուսանկարը չափազանց ռոմանտիկ է։ «Լավիկն ենք»,- հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին։ Վալկիրիայի կերպարը մարմնավորած Թեսա Թոմփսոնը պատասխանել է, որ համաձայն է նրա հետ։

Լուսանկարի հրապարակումը կապված է այն հանգամանքի հետ, որ ամենաուժեղ կնոջ մասին ֆիլմի թողարկումից հետո շատ օգտարերեր կարծել են, թե նա լեսբի է։ Ընդ որում, որ կասկածներ կային, որ նա սիրավեպ ունի ընկերուհու՝ Մարիա Ռամբոյի հետ։

«Կապիտան Մարվելի» պրեմիերան տեղի է ունեցել մարտի 7-ին։ Ֆիլմը 455 մլն դոլար է հավաքել վարձույթում առաջին հանգստյան օրերի ընթացքում եւ ցուցաբերել կինոյի պատմության ընթացքում 6-րդ լավագույն մեկնարկը։ Պրեմիերայի օրը Բրի Լարսոնը հայտնվեց Նյու Ջերսիի կինոթատրոններից մեկում՝ երկրպագուներին գազավորված ըմպելիք եւ պոպկորն հյուրասիրելու համար։



© NEWS.am STYLE