«Նա շատ վատ վիճակում է». Ջիգարխանյանը դեռ ապրում է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանո՞ւմ

19:25   20 մարտի, 2019

Վերջին շրջանում երկրպագուներին առավել շատ հուզում է հարցը, թե որտեղ է Արմեն Ջիգարխանյանը։ Նրա նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նշում է, որ չգիտի՝ որտեղ է դերասանը, սակայն ըստ փաստաթղթերի՝ նա դեռ հաշվառված է իր բնակարանում։ Եվ երբ հարց է առաջացել նրա նոր սիրելիի՝ Պրոխոր Շալյապինի տեղափոխման մասին, նա հայտնել է լուրջ խոչընդոտի մասին։

«Ոչ նրա, ոչ ինձ համար թույլատրելի չէ, որ նա բնակվի ինձ մոտ։ Այս պահին Արմեն Բորիսովիչը գրանցված է իմ բնակարանում, իսկ ես եւ Պրոխորը հարգալից ենք վերաբերվում մեր կենսագրությանը»,- Վիտալինայի խոսքերը մեջբերում է «Телепрограмма»-ն։

«Կարծում եմ՝ Արմեն Բորիսովիչը շատ վատ վիճակում է եւ չի կարող ոչինչ մեկնաբանել։ Նրան կտրել են սովորական կյանքից, մեկուսացրել՝ չհասկանալով, որ նրա տարիքում դա կարող է աղետալի հետեւանքներ ունենալ»,- հայտարարել է Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Ընդ որում, Ջիգարխանյանի մասին Վիտալինան ամենաքիչն է մտածում. նրան ավելի շատ հուզում է կոմպոզիտոր Շոպենը, ում բալլադը հարկավոր է սովորել մոտակա համերգի համար։



© NEWS.am STYLE