Շքեղ ու նուրբ. Հոլիվուդում հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանի նոր լուսանկարը

22:43   20 մարտի, 2019

Դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով հայտնի է հոլիվուդյան ֆիլմերում մարմնավորած կերպարներով, վերհիշել է Սուրբ ծնունդը։

Հմայիչ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Անժելան երկար զգեստ է կրում, որը զարդարված է փայլերով։ Հայտնի հայուհին, ինչպես միշտ, նուրբ դիմահարդարմամբ է։ «Դեռ Սուրբ ծնունդ էր»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք ՝ նա մասնակցել էր «Օսկար 2019» մրցանակաբաշխության արարողությանը հաջորդած երեկույթին։ Հայազգի դերասանուհին երեկոյի ընթացքում հանդիպել ու լուսանկարվել էր երգիչ եւ դերասան Բիլի Փորթերի հետ, ով իրարանցում էր առաջացրել կարմիր գորգին։ Նա թավշյա զգեստ էր կրում։ Արտասովոր հագուստի վերնամասը հիշեցնում էր տղամարդու կոստյում։



© NEWS.am STYLE