Ստաս Միխայլովը մայրիկի ծննդյան օրը նշել է շքեղ հյուրանոցում

17:12   21 մարտի, 2019

Ստաս Միխայլովն ընտանիքի հետ ժամանել է Դուբայ՝ մայրիկի՝ Լյուդմիլա Վասիլեւնայի ծննդյան օրը նշելու համար։ Արտիստը կանգ է առել քաղաքի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում, ուր համարի արժեքը հասնում է մի գիշերվա համար 200 հազարի (3000 դոլարից մի փոքր ավել)։

Երգիչն ու նրա մտերիմները մայրկի համար անակնկալ են պատրաստել։ Բացի ծաղիկներից, տորթից եւ շամպայնից՝ Ստաս Միխայլովի մայրիկի համար երգել են հյուրանոցի աշխատակիցները, ապա նաեւ՝ արտիստը։ Կատարողի դուստրերը տատիկին իրենց կողմից պատրաստված բացիկներ են նվիրել։ «Խաղաղ երկինք եւ երջանիկ օրեր։ Առողջություն եւ բարեկեցություն»,- սկեսրոջը շնորհավորել է Ստասի կինը՝ Իննան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Инна Михайлова (@inamikhaylova)

Արդեն հաջորդ օրն արտիստը մարզասրահ է մեկնել, մինչ ընտանիքը զբոսնում էր քաղաքում։ Իր միկրոբոգում նա լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մարզասարքի վրա։ Ամենայն հավանականությամբ, Ստասը որոշել է սպորտով զբաղվել այն բանից հետո, երբ օգտատերի մի մասը կարծիք հայտնեցին, որ վերջին շրջանում Միխայլովը նկատելիորեն գիրացել է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Стас Михайлов (@stas_mihailoff)

Նշենք, որ ապրիլի 2-ին սպասվում է Ստաս Միխայլովի համերգը Երեւանում։ Նախորդ շաբաթվա ավարտին արտիստի համերգային տնօրենը հայտարարություն տարածեց այն մասին, որ շոուն չեղարկվում է կազմակերպիչների անբարեխղճության պատճառով։ Սակայն ինչպես NEWS.am STYLE-ին հայտնեց «К- Концерт»-ի ղեկավարությունը, իրենք դեռեւս պաշտոնական ծանուցում չեն ստացել, այդ պատճառով տոմսերը վաճառվում են նախկին ռեժիմով, եւ չեղարկման մասին խոսելու համար ոչ մի հիմք չկա։



© NEWS.am STYLE