Մայի Սայրուսը մերկացել է անապատում նկարահանումների համար

11:12   21 մարտի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Մայլի Սայրուսը՝ հայտնի դերասան Լիամ Հեմսվորթի կինը, որոշել է առաջ ընկնել եւ իր բլոգում պաշտոնապես բացել է ամառային սեզոնը։

Instagram-ում հրապարակված կադրում երգչուհին լուսանկարվել է անապատի եւ սարերի ֆոնին։ Նա միայն սպիտակ եւ դեղին գույների վանդակավոր գլխարկ է կրում, իսկ մարմնի մյուս հատվածները ծածկել է ձեռքերով։

«Փառատոնային սեզոնն այստեղ է։ Ես «կվիր» եմ եւ պատրաստ եմ երեկույթների։ Ամառ 2019, գնացինք»,- լուսանկարը մակագրել է Սայրուսը։ Ի՞նչ է նշանակում «կվիր»։ Այդպես են անվանում սեռական եւ գենդերային փոքրամասնություններին, ովքեր չեն համապատասխանում հետերոսեքսոալ կամ ցիսգենդերային նույնականությանը։ Հայտնի չէ՝ ինչ է այդ մասին մտածում Մայլիի ամուսինը, սակայն դատելով ամենից՝ նրանց հարաբերությունները բավական ներդաշնակ են։

«Հույս ունեմ՝ այդտեղ տաք է, լուսանկարն իսկապես կրքոտ է», «Այնքան գունատ ես... հարկավոր է ավելի շատ արեւայրուք ընդունել», «Հույս ունեմ՝ ձեր ամուսնու ընտանիքը չգիտի այդ մասին, դա առհասարակ լավ չէ»,- գրել են հետեւորդները։ Նկատենք, որ լուսանկարով Սայրուսը հայտնել է միջոցառմանն իր մասնակցության մասին, որը նվիրված է Վուդստոկի 50-ամյակին՝ Ամերիկայի կուլտային փառատոնին։



© NEWS.am STYLE