Խորը դեկոլտեով տոպ, վառ դիմահարդարում․ Էվա Խաչատրյանի գայթակղիչ լուսանկարը

23:37   20 մարտի, 2019

Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր միկրոբլոգում: Նա հրապարակում է ֆոտոշարքեր, կարճ տեսանյութեր, սելֆիներ եւ այլն: 

Այսօր դերասանուհին իր միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուներին ուրախացրել է՝ հանդես գալով համարձակ կերպարում։ Նա կրում է սեւ գույնի խորը դեկոլտեով տոպ։ Էվան վառ դիմահարդարմամբ է․ կարմիր շրթներկ եւ արտահայտիչ աչքեր։ Լուսանկարին կից դերասանուհին անգլերեն լեզվով գրել է․ «Լռեք»։

Ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր տեղադրել, որոնցում թափանցիկ զգեստ էր կրում։



© NEWS.am STYLE