«Մարտիրոսյանը Հայաստանից, ես եւ Զելենսկին». Գալկինը պատկերացրել է բարձր մակարդակով հանդիպումը, եթե հումորիստները նախագահ դառնան

12:11   21 մարտի, 2019

Ռուս հայտնի շոումեն եւ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում խնդրել են մեկնաբանել մասնակցությունը Ուկրաինայում նախագահական արշավին, որում ֆավորիտ է համարվում կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին։

Գալիկինը փորձել է ներկայացնել բարձր մակարդակով հանդիպումը աստղի հաղթանակի դեպքում։ «Երազում եմ վերեւների հետ հանդիպման մասին՝ ես, Զելենսկին եւ Մարտիրոսյանը Հայաստանից»,- Hard Day’s Night հաղորդման ընթացքում ասել է Գալկինը։

Նա նշել է, որ «հիացմունքով» է վերաբերվում Զելենսկու առաջադրմանը՝ հավելելով, որ տնտեսական ծրագրի բացակայությունը խնդիր չէ։

Վլադիմիր Զելենսկին ռեյտինգում առաջատար է. շոումենին պատրաստ է աջակցել այն ուկրաինացիների 29,4 տոկոսը, ովքեր արդեն կողմնորոշվել են եւ քվեարկելու են։



© NEWS.am STYLE