Սիենա Միլերը հրաշալի կազմվածք ունի. դերասանուհին մինիմալիստական լողազգեստով հանգստանում է Մեքսիկայում

11:52   21 մարտի, 2019

Նույնիսկ հանգստի ընթացքում դերասանուհի Սիենա Միլերը միշտ փայլում է։ Նա հանգստանում է Մեքսիկայում։ Դերասանուհու 28-ամյա սիրելիին՝ Լուկաս Ցվիրներին, Միլերի հետ չեն նկատել, սակայն Սիենայի հետ է եղել դուստրը՝ Մարլոուն։

Լուսանկարներում երեւում է, որ 37-ամայ դերասանուհին հրաշալի կազմվածք ունի։ Նա արեւը վայելել է մինիմալիստական դիզայնով սեւ բիկինիով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերն ու հարթ որովայնը։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Allure, Legion Media



© NEWS.am STYLE