Հասմիկ Խոջյանը ցույց է տվել՝ ինչպիսին էր մանուկ հասակում

14:41   21 մարտի, 2019

«Էլենի օրագրիրը 2» սերիալում հանդես եկեղ դերասանուհի Հասմիկ Խոջյանը մանուկ հասակում արված լուսանկարներ է հրապարակել։

Դերասանուհին Instagram-ում պատասխանել է երկրպագուների հարցին։ Նրանցից մեկը Հասմիկ Խոջյանին խնդրել է մանկության տարիներին արված լուսանկար տեղադրել։ Ի պատասխան երիտասարդ դերասանուհին տարբեր տարիներին արված լուսանկարների շարք է տեղադրել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր վառ կերպարում։ Լուսանկարում Հասմիկը գարնանային հանդերձանքով էր՝ տաբատ, վերնաշապիկ եւ պիջակ, իսկ ձեռքին փուչիկներ էին։ Լուսանկարին կից դերասանուհին նշել էր, որ կադրերն արվել են Խոր Վիրապում։



© NEWS.am STYLE