Յուլյա Նաչալովան գումար չի ունեցել ոչ բուժման, ոչ դստեր ծնունդը նշելու համար. բժիշկը խոսել է երգչուհու ֆինանսական վիճակի մասին

16:49   21 մարտի, 2019

Բժիշկ Վասիլի Շուրովը, ով բուժում էր Յուլյա Նաչալովային, խոսել է երգչուհու ֆինանսական բարդ վիճակի մասին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին արտիստը բավական համեստ է ապրել։ Նաչալովան գումար էր վաստակում՝ Instagram-ում գովազդ տեղադրելով, սոցիալական ցանցում ռեստորանի գովազդ հրապարակում՝ այնտեղ դստեր ծննդյան օրն անվճար նշելու համար։

Երգչուհու սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարներից կարելի է կարծել, թե Նաչալովան շքեղ կյանքով էր ապրում, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Բժիշկ Վասիլի Շնուրովը, ով կես տարի առաջ նրան բուժում էր հոդատապի դեմ, պատմել է, որ վերջին տարիներին երգչուհու համար դժվար է եղել։ «Նրա ընտանիքն իսկապես շատ համեստ է ապրում։ Երկար ժամանակ Յուլյան պահանջված չէր։ Ես հստակ գիտեմ՝ գումարի հարցում դժվարություններ են եղել»,- լրագրողներին պատմել է նա։

Նրա խոսքով՝ հիվանդանոցում, որտեղ ինքն աշխատում է, երգչուհուց գումար չեն վերցրել։ «Դեռ այդ ժամանակ ես հասկացա, որ նա վճարելու համար գումար չունի»,- պարզաբանել է բժիշկը։ Շուրովը նկատել է, որ շքեղ կյանքի ատրիբուտները՝ մեքենա, բնակարան, վերաբերում են այն շրջանին, երբ արտիստը պահանջված է եղել։

«Մեքենա կար, բայց ինչպես ես հասկացա, ավտոմոբիլը, զգեստապահարանն անցյալ կյանքից էին։ Վերջին տարիներին նա շատ համեստ է ապրել»,- «Մոսկովկսի կոմսոմոլեց»-ի հետ զրույցում ասել է նա։

38-ամյա Յուլյա Նաչալովան հոսպիտալացվել է մարտի 8-ին։ Ավելի ուշ երգչուհին արհեստական կոմայի վիճակի վիճակում է եղել։ Մարտի 16-ին նրան վիրահատել են, ինչից հետո երգչուհին մահացել է։ Երգչուհու մահվան պատճառ է դարձել սրտի կանգը։

Երգչուհուն կուղարկավորեն Տրոյեկուրովյան գերեզմանատանը։ Շնուրովի խոսքով՝ իշխանությունները Նաչալովայի ընտանիքին տեղ են հատկացրել, քանի որ դրա կոմերցիոն գինը՝ միլիոն ռուբլի, երգչուհու ընտանիքի համար մեծ է եղել։



© NEWS.am STYLE