Մադոննա Հարությունյանի եւ դստեր սիրառատ լուսանկարը

15:45   21 մարտի, 2019

Ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։ Նա հրապարակել է իր եւ դերասան Սոս Ջանիբեկյանի դստեր համատեղ լուսանկարը։

Մադոննա Հարությունյանը սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկարը տեղադրել է Instagram-ի Stories բաժնում։ Թե ոճոբանը, թե նրա փոքրիկ դուստրը սպիտակ զգեստ են կրում։ Մադոննան սիրառատ լուսանկարը չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Մադոննա Հարությունյանը եւ նրա դուստրը Disney-ի ամենահայտնի մկնիկի պատկերով հագուստ էին կրում։ «Միկի եւ Մինի»,- լուսանկարների շարքը մակագրել էր Մադոննան։



© NEWS.am STYLE