Քաոս Յուլյա Նաչալովայի հուղարկավորության ընթացքում

15:13   21 մարտի, 2019

38 տարեկան հասակում մահացած երգչուհի Յուլյա Նաչալովային վերջին հրաժեշտ են տալիս Տրոյեկուրովյան գերեզմանատանը։ Ինչպես հայտնում են ականատեսները, հուղարկավորության ընթացքում հրմշտոց է սկսվել։

Վաղ առավոտից երգչուհու երկրպագուները սկսել են հավաքվել գերեզմանատան մոտակայքում։ Մոսկվայի ժամանակով ժամը 10։00-ին կայանատեղին լի է եղել։ Նույն ժամանակ սկսել են մոտենալ շոուի-բիզնեսի ներկայացուցիչները։

Լրագրողները հայտնում են, որ ծիսական սրահի մոտ քաոս է տիրել։ Անվտանգության աշխատակիցները խնդրում են չլուսանկարել։

«Կազմակերպված հերթ չկա։ Բոլորը ժամացույցին են նայում եւ սպասում արարողության սկսվելուն»,- նշում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։ Հավաքվածներն անհանգստանում են, որ չեն հասցնի հրաժեշտ տալ երգչուհուն։

Արարողությունը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 12։00-14։00-ը։ Հոգեհանգստին մասնակցել են երգչուհի Իրինա Սալտիկովան, վարժեցնող Էդգարդ Զապաշնին, երգչուհի Իլոնա Բրոնեւիցկայան, երաժիշտ Վլադ Տոպալովը, Иванушки International խմբի մենակատար Կիրիլ Անդրեեւը եւ այլք։

Լուսանկարները՝ KP



© NEWS.am STYLE