«Մի կողմից ես կնախընտրեի այլեւս երբեք չլսել «Ջեյմս Բոնդ» անունը, մյուս կողմից՝ նա իմ կյանքի ու արյան մի մասնիկն է դարձել». Թիմոթ Դալթոն

16:04   21 մարտի, 2019

Բրիտանացի հայտնի դերասան Թիմոթի Դալթոնը, որին մեծ ճանաչում է բերել 1987 թ-ին նկարահանված «Ցերեկվա ապրող լույսերը» ֆիլմում Ջեյմս Բոնդի դերը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Էկրանային հայտնի գործակալին մարմնավորած դերասանը դարձավ 73 տարեկան:

Դերասանին շատերը կհիշեն նաեւ «Ջեյն Էյր», «Ռեթ Բաթլեր» եւ «Սքարլեթ» ֆիլմաշարերից:

NEWS.am STYLE-ն առաջարկում է երեկոն անցկացնել Դալթոնի մասնակցությամբ ֆիլմեր դիտելով: Իսկ մինչ այդ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա հայտնի մտքերից մի քանիսը:

«Հույսդ երբեք մի դիր սուպերհերոսի վրա: Նմանվիր այն մարդուն, որը ճգնաժամի ժամանակ իր ներսից դուրս է հանում արտասովոր կարողություններ ու հաղթում միայն պայքարի շնորհիվ»:

«Իրական քաջություն է, երբ գիտես, թե ինչ է քեզ սպասում ու ինչպես պետք է առերեսվես դրան»:

«Ինձ մի հարցրեք իմ կարիերայի մասին: Ես դրա մեծ մասը մոռացել եմ»:

«Համոզված եմ՝ նրանք, ովքեր մարմնավորել են Ջեյմս Բոնդին, կարող են պատմել, թե որքան հատուկ կերպար է նա եւ ինչպես է փոխում կյանքդ»:

«Կարծում եմ՝ երբեմն վերջնաժամկետ ունենալը կարող է ոգեշնչել: Երբեմն ճնշումը լավ ազդեցություն է գործում»:

«Տղաները միշտ ցանկանում են լինել մարտարվեստի մասին ֆիլմերում, իսկ իմ ճանաչած բոլոր դերասանները երազում են սարսափ ֆիմում նկարահանվելու մասին»:

«Մի կողմից ես կնախընտրեի այլեւս երբեք չլսել «Ջեյմս Բոնդ» անունը, բայց մյուս կողմից՝ նա իմ կյանքի ու արյան մի մասնիկն է դարձել»:



© NEWS.am STYLE