«Ժպտում են կա՛մ շատ խելացիները, կա՛մ խելագարները». Լիլի Մորտոյի գայթակղիչ լուսանկարը

18:47   21 մարտի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն հերթական գրավիչ լուսանկարն է հրապարակել՝ մեկնաբանություններում նշելով, որ ժպտում են կա՛մ խելացիները, կա՛մ խելագարները։

Մորտոն կադրերը հրապարակել է իր Instagram-ում։ Նա սպորտային տոպ է կրում եւ տաբատ։ Մորտոն վառ դիմահարդարմամբ է. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ «Ժպիտը լավագույն պատասխանն է բռիությանը։ Ժպտում են կա՛մ շատ խելացիները, կա՛մ խելագարները»,- հրապարակումը ռուսերենով մեկնաբանել է Մորտոն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մորտոն անկեղծ լուսանկար էր հրապարակել՝  կոչ անելով ապրել այնպես, ինչպես ցանկանում եք։ «Գրողը տանի, մարդիկ, արեք ինչ ցանկանում եք։ Եթե ցանկանում եք չքնել ամբողջ գիշեր, մի քնեք։ Կերեք գիշերը, եթե ցանկանում եք։ Պատուհանից նայեք լուսաբացը, սիրեք, ում ցանկանում եք, կրեք ինչ ուզում եք։ Դա ձեր կանքն է, եւ այն, ցավոք, կարճ է։ Ապրեք այն, ինչպես ցանկանում եք։ Ապրեք ձեզ համար…»,- լուսանկարը ռուսերենով մեկնաբանել էր Մորտոն, ում հետեւորդները Բարբի տիկնիկ էին անվանել։



© NEWS.am STYLE