Ելենա Ստեպանենկոն զարմացրել է Պետրոսյանին. թաքցրել է մոտավորապես կես մլն դոլար

20:14   21 մարտի, 2019

Եվգենի Պետրոսյանի նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն, դատարանից թաքցրել է բանկային հաշիվները, որոնցում ավելի քան 400 հազար դոլար է առկա, հայտնում է Telegram-ի Mash ալիքը։

Ելենա Ստեպանենկոն եւ Եվգենի Պետրոսյանը բաժանումից հետո կիսում են ունեցվածքը, որը վաստակել են 32 տարվա ամուսնության ընթացքում։ Ռուսական բանկերում Ստեպանենկոյի տասնյակ հաշիվներ են հայտնաբերվել, որոնք նա փորձել է թաքցնել դատարանից եւ նախկին ամուսնուց։

«Ելենան ապացուցել է, որ դեռ ի վիճակի է զարմացնել ամուսնուն. ռուսական բանկերում տասնյակ հաշիվներ են հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ դրանցում առկա է 340 հազար դոլար, 2.2 մլն ռուբլի եւ 2500 եվրո»,- ասված է հրապարակման մեջ։ Դատարանը նշել է, որ Ելենա Ստեպանենկոն պարտավոր էր հայտնել այդ գումարի մասին, որոնք եւս միասին վաստակած ունեցվածքի մաս են։

Ի դեպ, Ելենա Ստեպանենկոյից աղմկոտ ամուսնալուծությունը Եվգենի Պետրոսյանը որոշել է նշել մի բաժակ շամպայնով իր փաստաբան Սերգեյ Ժորինի աշխատասենյակում։ Ինչպես ասում են, վաղ է ուրախանալ. Ստեպանենկոն իսկապես անակնկալ է մատուցել։



© NEWS.am STYLE