Դասական ու ոճային. Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարները

19:11   21 մարտի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կրկին ներկայացել է հետաքրքիր ոճով։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել Facebook-ի Stories բաժնում։

Արփինե Հովհաննիսյանը որոշել է ներկայանալ դասական ոճով. նա շագանակագույն տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են մեղմ, բայց նկատելի դիմահարդարումը եւ աքսեսուարները՝ մատանի եւ ականջօղեր։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը ներկայացել էր հետաքրքիր նախշերով շրջազգեստով, որը համադրել էր վառ նարնջագույն բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին նույն գույնի կոշիկներն ու ժամացույցը։ «Գարունն ամենուր է»,- սոցիալական ցանցում արված հրապարակմանը կից գրել էր Արփինե Հովհաննիսյանը։

Գլխավոր լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի



© NEWS.am STYLE