Նուրբ ու հմայիչ. Անահիտ Կիրակոսյանի լուսանկարը

20:43   21 մարտի, 2019

Հումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ներկայացրել է իր ոճային կերպարը։

Դերասանուհին նոր լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգում, որում մարգարիտներով զարդարված սեւ զգեստ է կրում։ Կերպարն ամբողջացրել են նույնանման ականջօղերը։ Անահիտ Կիրակոսյանն արտահայտիչ դիմահարդարմամբ է, շուրթերն ընդգծված են վառ գույնով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Անահիտ Կիրակոսյանը սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկար էր հրապարակել, որի մեկնաբանություններում գրել էր. «Սերը համբերող է, քաղցրանում է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում... Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը սերն է»։



© NEWS.am STYLE