Տաթեւ Սարգսյանը ներկայացել է վագրային պրինտով ուլտրակարճ կիսաշրջազգեստով

22:39   21 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին, ով մարմնավորում է Եվայի կերպարը, միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է գարնանային լուքը։ Տաթեւը կրում է վագրային պրինտով ուլտրակարճ կիսաշրջազգեստ, ամառային վերնաշապիկ, ջինսե բաճկոն եւ բարձրակրունկներ։ Կադրին կից դերասանուհին ռուսերեն լեզվով գրել է․ «Կայնքում ամեն ինչ արվեստ է։ Այն, ինչ դուք անում եք․ ինչպես եք հագնվում, ինչպես եք սիրում ինչ-որ մեկին եւ ինչպես եք խոսում։ Ձեր ժպիտն ու անձը։ Այն, ինչին հավատում եք եւ ձեր երազանքները, ինչպես եք գինի խմում, ինչպես եք ձեւավորում ձեր տունը։ Կամ ինչպես եք ուրախանում, գնումների ձեր ցանկը, ուտելիքները, որոնք ուտեւմ եք, ինչպիսին է ձեր ձեռագիրը։ Եվ այն, թե ինչպես եք Ձեզ զգում։ Կյանքն արվեստ է»։

Ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էր հմայիչ կերպարում։ Դերասանուհին մուգ վարսերով էր, վառ դիմահարդարմամբ։ Նա կրում էր դասական կիսաշրջազգեստ, սեւ բարձրակրունկներ եւ ամառային վերնաշապիկ։



© NEWS.am STYLE