Քայլի Ջենները համացանցի օգտատերերին ցնցել է սկանդալային կերպարով

23:32   21 մարտի, 2019

21-ամյա Քայլի Ջեններն իր Instagram-ում նոր լուսանկարներ է  հրապարակել։ Ռեալիթի շոուի աստղը ներկայացել է սկանդալային կերպարում։

Երիտասարդ մայրիկը կրում է սեւ, ներքնազգեստ։ Նա  վառ դիմահարդարմամբ է։ Անթերի բարեմասնություններով օժտված մոդելը ցուցադրել է իր ողջ հմայքը։ Միկրոբլոգի նրա էջի հետեւորդները գնահատել են Քայլիի համարձակ կերպարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն օրերս հրապարակել էրերկու լուսանկար, որոնցում սադափագույն, սեքսուալ զգեստով էր։  Ճիշտ ընտրված դեկոլտեն ընդգծել է նրա կուրծքը, իսկ աստղի պրովոկացիոն դիրքը երկրպագուներին թույլ է տվել դիտել նրա բարեմասնություններն ամբողջությամբ։ Քայլին իր ավադական դիմահարդարմամբ է․ աչքի ընկնող՝ «ակտիվ» աչքեր եւ «պասիվ» շուրթեր։



© NEWS.am STYLE