Թոմ Ֆորդը տղամարդկանց կոսմետիկայի շարք է թողարկել

20:28   20 հունիսի, 2013

Դիզայներ Թոմ Ֆորդը սկսել է տղամարդկանց կոսմետիկա թողարկել: Այդպիսով նա շարունակում է կատարելագործել իր կոսմետիկական կայսրությունը:

Ըստ Buro 24/7-ի, հավաքածուում, որը շուտով կհանվի վաճառքի, ներառվելու են մաքրող միջոցներ, դեմքի կրեմ, աչքերի շուրջ մաշկի համար նախատեսված միջոց, դիմակ, կոնսիլեր եւ արեւահարության միջոց:

Բացի այդ, Ֆորդն ավելացնելու է տղամարդկանց բույրերի շարքը: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք այդ բույրերը լինելու են Private Blend օծանելիքի հավաքածուից:



© NEWS.am STYLE