Շառլ Ազնավուրը երաժշտական մշակույթում մեծ ավանդի համար արժանացել է BraVo  մրցանակի

23:53   21 մարտի, 2019

Շանսոնյե Շառլ Ազնավուրը համաշխարհային երաժշտական մշակույթի մեջ մեծ ավանդի համար արժանացել է BraVo երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկին։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կրեմլյան պալատում։  Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Համաշխարհային հայտնիություն ու սեր վայելող երգիչը կյանքից հեռացել է 2018թ․-ի նոյեմբերի 1-ին։

«Նրա արվեստը ողջ է, նրա երաժշտությունը մեր հիշողություններում կմնա հավերժ եւ դեռ երկար ժամանակ կլուսավորի ոչ մեկ սերունդ», - ասել է մրցանակաբաշխության վարող Ֆիլիպ Կիրկորովը։

Նա նշել է, որ այս քայլով հարգանքի տուրք է մատուցվում զարմանահրաշ, անկրկնելի արտիստի վառ հիշատակին։ Կիրկորովը հավելել է, որ ոսկե արձանիկը կհանձնվի Ազնավուրի ընտանիքին։

Համաշխարհային ճանաչում ունեցող La vie d"amour ստեղծագործությունը ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներով կատարել է երգչուհի Թամարա Գվերդծիթելին։

BraVo մրցանակաբաշխությունն անց է կացվում երկրորդ անգամ, այն ուղղված է դասական եւ հայտնի երաժշտության արտիստների ավանդը նշելուն։ 

Շառլ Ազնավուրը ծնվել է Փարիզում՝ 1924թ․-ի մայիսի 22-ին հայ գաղթականների ընտանիքում։ Նա CNN-ի եւ Times ամսագրի տվյալներով ճանաչվել է դարի լավագույն կատարող։ 70 տարվա կարիերայի ընթացքում վաճառվել է նրա ձայնասկավառակների 100 միլիոն օրինակ, գրվել է 1,2 հազար երգ, խաղացվել է 80 դերեր, թողարկվել է 294 ալբոմ եւ 94 երկրներում տեղի է ունեցել ավելի քան հազար համերգ։



© NEWS.am STYLE