Վալերիային քննադատել են անհաջող ֆոտոշոփի համար

13:12   22 մարտի, 2019

Երգչուհի Վալերիան վերջերս է վերադարձել Մալդիվներից, ուր հանգստանում էր ամուսնու՝ Իոսիֆ Պրիգոժինի հետ։ Երգչուհին, իհարկե, պարծեցել է դրանով, սակայն ցանկալի է նրան թույլ չտալ խմբագրել լուսանկարները։ Կամ հարկավոր է ինչ-որ մեկին վարձել՝ լուսանկարները խմբագրելու համար...

Ուշադիր հետեւորդները միանգանից նկատել են, որ լուսանկարները վատ են մշակված են սկսել են ծաղրել Վալերիային։ «Իսկ շրջապատում ամեն ինչ լողում է»,- հայտարարել է հետեւորդներից մեկը՝ կարմիրով նշելով այն հատվածները, որոնցում երգչուհին չափն անցել է։ Վալերիային նաեւ հիշեցրել են խոսքերը, թե իր երիտասարդություն ու կազվածքն առանց միջամտության են եւ առանց ֆոտոշոփի։ «Վալերիան եւս մարդ է»,- կատակել են համացանցում։

Ի դեպ, նա միակը չէ, ով սխալներ է թույլ տալիս ֆոտոշոփ անելիս։ Այդպիսի սխալներ նկատել են Աննա Սեդոկովայի, Բուզովայի, Թիմաթիի հարսնացուի՝ Անաստասիա Ռեշետովայի եւ նույնիսկ Քիմ Քարդաշյանի դեպքում։



© NEWS.am STYLE