«Ես եւ պապիկս՝ Արթուր Քարդաշյանը». Քիմն Instagram-ում լուսանկար է հրապարակել

10:13   22 մարտի, 2019

Քիմ Քարդաշյանն Instagram-ում մանկության տարիներին արված լուսանկար է հրապարակել։ Հայուհին նստած է պապիկի՝ Արթուր Քարդաշյանի ծնկներին։

Քիմը զգեստ է կրում են սպիտակ գլխազարդ։ «Ես եւ պապիկս՝ Արթուր Քարդաշյանը։ Մայրիկս մշտապես գանգրացնում էր մազերս։ Ես մինչ այժմ ունեմ այդ սարքեը եւ այն բոլորովին վերջերս եմ օգտագործել»,- սոցիալական ցանցում արված հրապարակումը մեկնաբանել է Քիմ Քարդաշյանը։

Լուսանկարն ավելի քան 1 մլն հավանում ունի։ Որոշ օգտատերեր ռեալիթի-շոուի աստղին կոչ են արել որդուն անվանակոչել հայ պապիկի պատվին։



© NEWS.am STYLE