«Բելին զգացել է մրցակցությունը». Մոսկվայում հաջողությամբ անցել է Մարտիրոսյանի առաջին «սթենդափ» համերգը

11:01   22 մարտի, 2019

Մսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանում ամենահայտնի հումորիստներից մեկի՝ Գարիկ Մարտիրոսյանի առաջին անհատական «սթենդափ» համերգը։ Հայտնի հումորիստը եւ Comedy Club-ի գլխավոր անդամը առաջին անգամ է ելույթ ունեցել «սթենդափ» ժանրում։ Աստղային հյուրերը եւ երկրպագուները վայելել են Գարիկ Մարտիրոսյանի կենդանի հումորը, նրա ինտելեկտուալ հրապուրանքը եւ հասուն աշխարհայացքը։ Շոումենը բեմ է բարձրացել եւ պատմել իր աշխարհայացքի, ընկերների, ընտանիքի եւ նույնիսկ երաժշտական նախընտրությունների մասին։

Համերգին ներկա են եղել նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ, ինչպես նաեւ մտերիմներ ու ընկերներ։ Մարտիրոսյանի կոլեգան՝ պրոդյուսեր Սեմյոն Սլեպակովը, նկատել է, թե ինչպես է սթենդափ ժանրում հանդես եկող կատակերգու Ռուսլան Բելին լարվել նորաթուխ մրցակցի ելույթից հետո։

«Տեղի ունեցավ ընկերոջս առաջին stand up համերգը։ Նա շատ էր անհանգստանում, բայց ամեն ինչ հրաշալի էր։ Այս լուսանկարի արժեքն այն է, որ այն արվել է համերգի սկզբում, երբ Գարը բեմ դուրս եկավ եւ սկսեց բարեւել դահլիճին։ Այսինքն՝ Գարիկի հետ սելֆին համերգի ընթացքում է արվել։ Բելին մի փոքր «լղոզվել է». կարծես մրցակցություն էր զգում»,- Instagram-ում կատակել է Սլեպակովը։

Նրա խոսքով՝ իսկապես լավ է «ինքդ քեզ մարտահրավեր նետել եւ նոր թեմաներ փորձել»։



© NEWS.am STYLE