Սոնա Հովհաննիսյանի լուսանկարը՝ մարզասրահից

10:47   22 մարտի, 2019

ԱՄՆ-ում հայտնի հայ հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Հաղորդավարուհին մարզասրահում արված սելֆի է տեղադրել։ Նա սեւ տաբատ է կրում, որը համադրել է կապույտ վերնազգեստի եւ սպորտային կոշիկների հետ։ «Դատարկ մարզասրահներն ամենալավն են»,- գրել է նա։

Ավելի վաղ Սոնա Հովհաննիսյանը լուսանկար էր հրապարակել կանադացի երգահան, պրոդյուսեր Դեւիդ Ֆոսթերի հետ։ Հաղորդավարուհին նշել էր, որ ստեղծագործող մարդկանց հետ աշխատանքի ամենասիրելի հատվածն այն է, որ մշտապես ոգեշնչվում ես նորը փորձել։ Նա գրել էր, որ Դեւիդ Ֆոսթերը հեղինակել է մեր ժամանակների մի քանի մեծագույն հիթեր՝ Ուիթնի Հյուսթոն՝ «I will always love you», Մադոննա՝ «You’ll See», ավելի քան 20 տարի աշխատել է Անդրեա Բոչելիի հետ, 16 անգամ «Գրեմմի» մրցանակի է արժանացել եւ 47 անգամ նոմինացվել մրցանակաբաշխությանը։



© NEWS.am STYLE