Հմայիչ. Հոլիվուդում հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանի նուրբ կերպարը

11:51   22 մարտի, 2019

Դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով հայտնի է հոլիվուդյան ֆիլմերում մարմնավորած կերպարներով, ներկայացել է նուրբ դիմահարդարմամբ։

Անժելան նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։ Մեղմ գույնով ընդգծված են դերասանուհու աչքերը, ինչպես նաեւ շուրթերը։ Նշենք, որ դերասանուհին, որը վերջերս նկարահանվել է «Գեղեցիկ, վատ, չար» ֆիլմում, գրեթե միշտ մեղմ դիմահարդարում է նախընտրում, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «Գլամուրային»,- լուսանկարը մեկնաբանել է դերասանուհին։

Հիշեցնենք ՝ նա մասնակցել էր «Օսկար 2019» մրցանակաբաշխության արարողությանը հաջորդած երեկույթին։ Հայազգի դերասանուհին երեկոյի ընթացքում հանդիպել ու լուսանկարվել էր երգիչ եւ դերասան Բիլի Փորթերի հետ, ով իրարանցում էր առաջացրել կարմիր գորգին։ Նա թավշյա զգեստ էր կրում։ Արտասովոր հագուստի վերնամասը հիշեցնում էր տղամարդու կոստյում։



© NEWS.am STYLE